18 մարտի 2020 - 17:28 AMT
Կարանտինի ընթացքում Վենետիկի ջրանցքներում ջուրն ավելի մաքուր է դարձել

Կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայում գործող կարանտինն ու զբոսաշրջիկների բացակայությունը դրական ազդեցություն են ունեցել Վենետիկի ջրանցքների վրա՝ ջուրը շատ ավելի մաքուր է դարձել։

Ruptly-ն համապատասխան տեսանյութ է հրապարակել։

Վենետիկի բնակիչներին կարանտինի պայմաններում արգելվում է առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս գալ տնից։ Հետիոտների բացակայության, ջրանցքներում երթևեկության, զբոսաշրջիկների բացակայության և փակ թանգարանների պատճառով քաղաքի փողոցներն ու հրապարակները շատ ավելի մաքուր և կոկիկ տեսք են ստացել։

Նույնիսկ երևում են ջրում լողացող ձկները, որոնց նախկինում դժվար էր նկատել:

Մարտի 18-ի տվյալներով՝ Իտալիայու, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից 2503 մարդ է մահացել, ավեի քան 31,500 մարդ վարակվել է։