20 մարտի 2020 - 13:48 AMT
Oլիմպիական խաղերի չեմպիոնների ամսական պատվովճարը 200,000 դրամ կդառնա

Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200,000 դրամ պատվովճար, նախկին 100,000 դրամի փոխարեն: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների ու ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը»,- գրել է նա։

140,000 և 100,000 դրամ համապատասխանաբար կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները:

«Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ)»,- նշել է նախարարը: