24 մարտի 2020 - 11:25 AMT
Թուրքիայում Պոլսո հայոց պատրիարքարանի շենքն ախտահանել են

Կորոնավիրուսի համավարակի վտանգի պատճառով, որպես կանխարգելիչ միջոցառում, Թուրքիայում ախտահանման աշխատանքներ են իրականացվել Պոլսի հայոց պատրիարքարանի շենքում։

Դրանք իրականացվել են Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից, տեղեկացնում է Ermenihaber-ը։

Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետարանն ախտահանել էր Ստամբուլի Յեշիլքյոյ թաղամասի հայկական Սուրբ Ստեփանոս և Բաքըրքյոյ թաղամասի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցիները։

Մարտի 24-ի տվյալներով՝ Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 37-ի։ Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայիում հասել է 1529-ի։