17 դեկտեմբերի 2008 - 17:33 AMT
Հայաստան ներկրվող ռուսական գազի ծավալն աճել է 11%-ով
2008թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան ներկրվող բնական գազի ծավալն աճել է 11%-ով` համեմատած անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ եւ կազմել է 2 մլրդ. 4 մլն. 938 հազ. քառ. մ: Ինչպես ասվում է ՀայՌուսԳազպրոմ ընկերության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, ընթացիկ տարվա 11 մասվա ընթացքում հանրապետությունում իրացվել է 1 մլրդ. 846 մլն. 744 հազ. քառ. մ գազ: Բնական գազի օգտագործման ծավալները բաշխվել են հետեւյալ կերպ. բնակչությանը` մոտ 488 մլն. քառ. մ, արդյունաբերությանը` 345 մլն. քառ. մ, էներգետիկային` 564 մլն. քառ. մ: