18 դեկտեմբերի 2008 - 13:32 AMT
Թուրքական ընդդիմությունը «դատապարտել է» «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը
Թուրքիայի գլխավոր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորները դատապարտել են «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնությունը: Հրապարակված կոմյունիկեում պատգամավորները` արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, ասում են, որ Թուրքիան «չպետք է ներողություն խնդրի 1915թ. իրադարձությունների համար»:

Մեղադրանքները, որոնց համաձայն Թուրքիան մեղավոր է ոճրագործության մեջ եւ որոնց համար ներողություն են խնդրում, պատմական հիմքից զուրկ են: Եթե ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի, ապա դա հայկական կողմն է, որը կռվել է թուրք զինվորների դեմ եւ հազարավոր թուրք քաղաքացիների սպանել օտարերկրյա պետությունների աջակցությամբ Օսմանյան կայսրության տարածքում»,-ասվում է կոմյունիկեում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

ԺՀԿ նախագահն է թուրքական ընդդիմության առաջնորդ Դենիզ Բայկալը:

«Հայեր, ներեք մեզ» կոչի տակ, որտեղ ներում է հայցվում հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար, արդեն ստորագրվել է շուրջ 13 հազար հոգի: Կոչը զետեղվել է Ինտերնետում դեկտեմբերի 15-ին եւ մեկ օրում հավաքել է շուրջ 8 հազար ստորագրություն:

Ստամբուլի Սաբանչի համալսարանի ակտիվիստներն իրենց հերթին բացել են իրենց կայքը, որտեղ ներողություն են պահանջում հայերից: Այդ կոչի տակ ստորագրածների թիվը շուրջ 25 հազար է: Կայքում զետեղված են Խոջալուի լուսանկարները: