19 դեկտեմբերի 2008 - 15:22 AMT
Ադրբեջանի միլի մեջլիսը քվեարկել է Իլհամ Ալիեւի ցմահ նախագահության օգտին
Ադրբեջանցի խորհրդարանականները հանել են նույն անձի համար հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու սահմանափակումները: Այլ կերպ ասած, եթե հանրաքվեում ընդունվեն Սահմանադրության ուղղումները, ապա Ադրբեջանի ղեկավարը կկարողանա իր թեկնածությունն առաջադրել երկու անգամից ավելի:
Միլի մեջլիսը արտահայտվել է ուղղումների անհրաժեշտության օգտին, համապատասխան փաստաթուղթն ուղղված է Սահմանադրական դատարան: Դրանից հետո հարցը կդրվի համաժողովրդական հանրաքվեի, հաղորդում է Bakiliar.az-ը: