19 դեկտեմբերի 2008 - 18:15 AMT
ԼՂՀ իշխանությունները Էդվարդ Նալբանդյանին կներկայացնեն ղարաբաղյան հակամարտության լուծման իրենց տեսությունը
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ԼՂՀ ԱԳՆ աղբյուրները, Էդվարդ Նալբանդյանը նշանակված հանդիպումներ ունի ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ինչպես նաեւ ԱԳՆ վարչության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ղարաբաղյան կողմը կներկայացնի հակամարտության լուծման հեռանկարների իր տեսությունը: