Պարետի նոր որոշմամբ մարզերի միջև, ինչպես նաև Երևանի ու մարզերի միջև բնակչության ազատ տեղաշարժը սահմանափակվում է։ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում մինչև ապրիլի 1-ը` ժամը 14:00-ն, տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:
Բացի այդ, հանրային տրանսպորտի գործունեությունը կդադարեցվի` բացառությամբ երկաթուղայինի։ Տաքսիների աշխատանքը կթույլատրվի։
Բացի այդ, օրը 1 անգամ կթույլատրվի մարզվել կամ հեծանիվ քշել տնից մինչև 500 մ հեռավորության վրա՝ ձևաթղթի առկայության դեպքում։
Նախկինում գործող 1 մեքենայում ոչ ավելի, քան 2 հոգու (վարորդին ներառյալ) արգելքն ընտանիքի անդամների համար կհանվի՝ համապատասխան փաստաթուղթ ունենալու դեպքում։
Ընտանիքի անդամ են համարվելու ամուսինները, երեխաները, ծնողները, քույր-եղբայրները։ Այդ բացառությունը կարվի նաև նույն ընկերության աշխատակիցների պարագայում։
Պարետի որոշումն ամբողջությամբ հասանելի է կայքում։