1 ապրիլի 2020 - 18:46 AMT
Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 100,000-ը. CNBC

Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102,136-ի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարը, փոխանցում է CNBC-ին։

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 864 մարդ։ Երկրում վիրուսից մահացածների թիվը հասել է 9053-ի։

Իսպանիան Իտալիայից հետո կորոնավիրուսի ամենամեծ տարածվածություն ունեցող երկիրն է Եվրոպայում։ Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների տվյալների՝ Իսպանիան վարակի տարածման ցուցանիշով աշխարհում երրորդն է։ Առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնտեղ 189,000 վարակակիր կա, երկրորդն Իտալիան է՝ 105,000 վարակակրով։