30 հուլիսի 2002 - 23:35 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆ, ՈՐՏԵՂ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՅԵՐ ԵՎ ՀՈՒՅՆԵՐ, ՄՏՑՎԵԼ Է ՆԵՐՔԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Հիմնականում հայերով եւ հույներով բնակեցված Վրաստանի Ծալկայի շրջան է մտցվել ներքին զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը, այդ մասին օրերս հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Պաշտոնական տվյալների համաձայն, այս քայլը պայմանավորված է սպասվելիք զորակոչի անցկացման առնչությամբ շրջանում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտությամբ: Մինչ դեռ Թբիլիսիի «Ռեզոնանսի» թերթի ներկայացրած մեկնակերպով` ներքին զորքերի ստորաբաժանումների տեղաբաշխումը փաստարկվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան կառուցվելիք նավթամուղի այս շրջանով անցնող հատվածի անվտանգությունն ապահովելու մտահոգությամբ: