9 ապրիլի 2020 - 16:49 AMT
Վրաստանում կորոնավիրուսի դեպքերը 214-ն են

Վրաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 214-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։

Կարանտինում 4559 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 353, գրում է Аpsny.ge-ն:

214 վարակվածից 50-ն արդեն ապաքինվել է, 3-ը՝ վախճանվել։ Հիվանդներից 7-ի վիճակը ծանր է գնահատվում։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով մինչև ապրիլի 21-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 30-ից կարանտին է գործում և պարետային ժամ՝ 21։00-6։00-ն։