Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։
Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։
Վարակակիրների թվով առաջատար երկիրը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, այնտեղ մոտ 470,000 վարակված կա, մահացել է մոտ 18,000 մարդ, վերականգնվել մոտ 26,000-ը։ Իսպանիան Եվրոպայում վարակակիրների թվով առաջինն է և երկրորդը՝ աշխարհում։ Այնտեղ կորոնավիրուս հաստատվել է 157,000 մարդու մոտ, 15,000 մահ կա երկրում, վիրուսից վերականգնվել է 55,000-ից ավելի մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Վարակն աշխարհում սկսել է տարածվել 2020-ի սկզբին։ 2019-ի վերջին վարակը սկսել էր Չինաստանից։