Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Չինաստանը համակողմանիորեն կուսումնասիրի Արարատի հիշատակումը Հայաստան ուղարկված օգնության տուփերին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անկարայում Չինաստանի դեսպան Դեն Լին հայտնել է, որ ՀՀ համար հումանիտար բեռը պատրաստել էր Չինաստանի նահանգներից մեկի տեղական վարչակազմը և ուղարկել մասնավոր ընկերության միջոցով։ Վարչակազմն ի սկզբանե միայն չինարեն գրություն է արել տուփերին, որտեղ Արարատը չի հիշատակվում։ Ըստ Չինաստանի դեսպանի՝ անգլերեն լեզվով տեքստը, որտեղ ասվում է Արարատի մասին, ավելի է ուշ է հայտնվել տուփերի վրա։ Միջադեպը բազմակողմանիորեն կհետաքննվի և թուրքական կողմը կիրազեկվի այդ մասին»,-ասել է Աքսոյը։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչի՝ Չինաստանի դեսպանն ընդգծել է, որ «Պեկինի դիրքորոշումը Թուրքիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում մնացել է անփոփոխ»։
Չինաստանից ՀՀ հասած մարդասիրական օգնության տուփերի վրա գրված էր․ «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Թուրքական մամուլն ավելի ուշ սկանդալային էր որակել ապրիլի տուփերի վրայի գրությունը։