Կառավարությունն առաջարկում է վերացնել արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների հանդեպ բոլոր սահմանափակումները: Այդ հարցը քննարկվելու է կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում՝ արտակարգ դրությունը մինչև մայիսի 14-ը երկարացնելու վերաբերյալ նախագծի շրջանակում։
Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը հայտարարել էր, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել։
Արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումները որոշակի դժգոհություններ են առաջացրել. լրատվամիջոցները դրանք համարում են ոչ արդյունավետ։ Սահմանափակումները հանելու կոչեր են արվում։