Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 266-ով, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 67 մարդ ապաքինվել է, կարանտինում 4890 մարդ կա, հսկողության տակ՝ 439։ Երկրում կորոնավիրուսից 3 մահ է գրանցվել։
Իրանում կորոնավիրուսով վարակվել է 73,303 մարդ, որից 4585-ը՝ մահվան ելքով, ասել է առողջապահության նախարարի խորհրդական Ալիռեզա Վահաբզադեն։ Ըստ նրա` ապաքինվել է մոտ 46,000 մարդ։
Ռուսաստանում ապրիլի 13-ի դրությամբ վարակի 2558 նոր դեպք է գրանցվել երկրի 62 շրջանում, հայտնել է օպերատիվ շտաբը։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 18,328-ի։ Համաճարակից ՌԴ-ում ընդհանուր առմամբ 148 մարդ է մահացել, ապաքինվել է 1470-ը։
Թուրքիայում գրանցվել է վարակի 56,956 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը կազմել է 1198՝ մեկ օրում ավելանալով 97-ով։ Ապաքինվել է 3446 մարդ, որից 481-ը՝ մեկ օրում։
Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի՝ մեկ օրում ավելանալով 50-ով, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 289 մարդ առողջացել է, 12-ը՝ մահացել, 847 անձ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։
Հայաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 1039-ի, 211 մարդ ապաքինվել է, 14-ը՝ մահացել։ Երկրում մարտի 16-ից գործող արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս 30 օրով՝ մինչև մայիսի 14-ը։