14 ապրիլի 2020 - 16:21 AMT
30% աջակցություն՝ 10,000 -30,000 դրամ գազի և 5000-10,000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդներին

Այն բնակիչները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10,001-ից 30,000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-ից 10,000 դրամ, Կառավարության կողմից կստանան 30%-ի չափով աջակցություն։

Կառավարության որոշման նախագծում նշվում է, որ ընդհանուր գումարը փոխանցվում է էլէներգիա և բնական գազ մատակարարող ընկերություններին՝ միջոցառման շահառուներին փոխանցման պայմանով։

Պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է դրա մարմանը, իսկ բացակայության դեպքում` ձևակերպվում որպես կանխավճար։

Նախագիծը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու 12-րդ ծրագիրն է և 7-րդը` սոցիալակն բնույթի ծրագրերից։ Ապրիլի 13-ին Կառավարությունը հայտարարել էր, որ 50%-ով փոխհատուցվելու է մինչև 10,000 դրամ գազի ծախս ունեցած և 5000 դրամի էլէներգիա ծախսած բաժանորդներին։