25 դեկտեմբերի 2008 - 14:30 AMT
ԼՂՀ-ում ստեղծվել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Խորհուրդ
ԼՂՀ մի խումբ հասարակական գործիչներ ստեղծել են Արտաքին քաղաքականության - անվտանգության հարցերով խորհուրդ: Որպես հիմնական առաջնահերթություն Խորհուրդը նպատակ ունի նպաստել առկա մտավոր ներուժն ի մի բերելուն - արտաքին քաղաքականության - անվտանգության ոլորտում Արցախի առջ- ծառացած հրատապ խնդիրների լուծմանը այն ի սպաս դնելուն, շահագրգիռ պետական - ոչ պետական կառույցների համար գործնական առաջարկություններ մշակել, այդ թվում` հանրապետության համար հրատապ հարցերի շուրջ հանրային քննարկումների միջոցով: Խորհուրդը պարբերաբար վերլուծական նյութեր է պատրաստելու, հրապարակելու է մեկնաբանություններ - փորձագիտական գնահատականներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Խորհրդի ղեկավար, ԼՂՀ արտգործնախարարի նախկին տեղակալ Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով, Խորհրդի անդամները պայմանավորվել են գործել ազգային շահերին հավատարմության, ոչ թե կուսակցական, այլ արհեստավարժական իրավասության սկզբունքների հիման վրա:

Խորհուրդը գլխավորելու է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը: Նրա խոսքերով` Խորհրդում որպես փորձագետներ ներգրավվելու են ոչ միայն արցախցի մասնագետները, այլ- Արցախի բարեկամները, ովքեր աշխատում են նորանկախ երկրի սահմաններից դուրս: Մ.Մայիլյանը վստահություն է հայտնել, որ «Հանրային խորհրդի աշխատանքը կնպաստի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության պաշտոնական սուբյեկտների, այնպես էլ հանրապետական առանձին կառույցների գործունեության ակտիվացմանը»:

Խորհրդի անդամների կարծիքով, ԼՂՀ-ի համար բոլորովին նոր հանրային կառույցի աշխատանքը հեռանկարային գաղափարներով ու նախաձեռնություններով կհարստացնի արտաքին-քաղաքական օրակարգը: Հանրապետության արտաքին-քաղաքական ռազմավարության ձ-ավորման գործում քաղաքացիական հասարակության մասնակցությունը կնպաստի ԼՂՀ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված որոշումների ընդունմանը: