25 դեկտեմբերի 2008 - 17:13 AMT
Մոսկվայում հերթական հարձակումն է կատարվել կովկասյան արտաքինով անձանց վրա, սպանվել է Հայաստանի քաղաքացի
Մոսկվայում հարձակում է կատարվել երկու եկվորների վրա: Նրանցից մեկը մահացել է: Ինչպես հաղորդել են իրավապաշտպան մարմիններում, գիշերը մոսկովյան բժշկական հաստատություններից մեկի դարպասների մոտ կանգ է առել մի մեքենա, որից դուրս են նետել երկու հոգու մարմին: Կովկասյան արտաքինով երկու տղամարդկանց մոտ արձանագրել են կրծքի եւ որովայնի բազմաթիվ խոցած եւ կտրած խորը վնասվածքներ: Տուժածներից մեկը քիչ անց վախճանվել է: Պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի էր եւ բնակվում էր Նիժնի Նովգորոդում: Այս դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «Ռոսբալտ»-ը: