18 ապրիլի 2020 - 09:58 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 47 նոր դեպք կա ու ևս 1 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 47 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 պացիենտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վրչապետ Նկոլ Փաշինյանը։

Այսպիսով, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1248-ի։

Ապրիլի 17-ին արվել է 1003 թեստավորում:

«Ունեցել ենք ակտիվ դեպքերի նվազում՝ 75-ով: Եթե նախորդ օրը հիվանդանոցներում բուժվում էր 780 մարդ, այսօր բուժվողների թիվը 705 է»,- գրել է վարչապետը՝ նշելով, որ ևս 121 պացիենտ դուրս է գրվել:

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: