20 ապրիլի 2020 - 19:59 AMT
Վլադիկավկազում ինքնամեկուսացման դեմ հանրահավաք է եղել

Վլադիկավկազում բնակիչները հանրահավաքի են դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակում։ Ակցիային մի հարյուր մարդ է մասնակցել՝ նրանք բողոքել են Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իշխանությունների գործողությունների դեմ։ Ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել, գրում է «Կոմերսանտը»։

Ցուցարարները պահանջել են ժամանակավոր կառավարություն նշանակել՝ Վիտալի Կալոևի գլխավորությամբ։ Ցուցարարները բողոքել են ինքնամեկուսացման ռեժիմի դեմ, բողոքել են աշխատանքը կորցնելուց, կորոնավիրուսի մասին իրավիճակի վերաբերյալ անբավարար իրազեկումից։Նրանք պահանջել են, որ իշխանությունները «պարզաբանեն իրավիճակն» ու սատարեն մարդկանց։

Ոստիկանները ցրել են չարտոնված հավաքի մասնակիցներին, ցուցարարներից ոմանք փորձել են ֆիզիկական ուժ կիրառել, գրել է MK.ru-ն։

Հատուկ նշանակության ջոկատն օղակի մեջ է վերցրել կառավարության շենքը։

Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակի 145 դեպք է գրանցվել։ Մահացել է 2 մարդ, ապքինվել՝ 8-ը։