Կենտրոնական բանկը թողարկել է «Գևորգ Չավուշ» և «Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ» արծաթե հուշադրամները։
Էսքիզների հեղինակն է Կարապետ Աբրահամյանը:
Հայ ազատագրական շարժման հերոս, ֆիդայի Գևորգ Չավուշին (Գևորգ Ղազարյան, 1870 - 1907 թթ.) նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին:
Դարձերեսին` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված է` Չավուշի դիմաքանդակի նախօրինակը և թրով արծիվ:
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Անվանական արժեքը 1000 դրամ է, պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 33,6 գ է, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ։ Դրամաշուրթը ատամնավոր է։ Հուշադրամը թողարկվել է 500 հտ տպաքանակով։
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մայր Հայաստան» հուշարձանը Երևանում և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը: Դարձերեսին` վահան և Գեորգիևյան ժապավեն։
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
Հուշադրամի անվանական արժեքը 75 դրամ է, պատրաստված է 925 հարգի արծաթից, քաշը 67,2 գ է, տրամագիծը՝ 50,0 մմ, որակը՝ պրուֆ։
Դրամաշուրթը ատամնավոր է։ Հուշադրամը թողարկվել է 500 հտ տպաքանակով։