23 ապրիլի 2020 - 10:39 AMT
Արցախի ՊՆ-ն խոցված ադրբեջանական անօդաչու սարքի բեկորների ֆոտոներ է հրապարակել

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցված անօդաչու թռչող սարքի մնացորդների լուսանկարները:

Ապրիլի 21-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն ադրբեջանական ORBITER տիպի անօդաչու սարք էին խոսել:

Արցախի ՊՆ-ից նշել էին նաև, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող ուսումնավարժական և հետախուզական թռիչքները։