12 հունվարի 2009 - 15:37 AMT
Օբամա. ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի հարցում այլ կլինի
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այլ քաղաքականություն է վարելու Իրանի հարցում: Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Օբաման նշել է, որ Իրանը կդառնա իր վարչակազմի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Ըստ նորընտիր նախագահի, այդ երկրի հետ հարաբերություններում Վաշինգտոնը մտադիր է միաժամանակ հարգանք դրսեւորել նրա ժողովրդի հանդեպ եւ որոշակի պահանջներ ներկայացնել Իրանի իշխանություններին: Օբաման նաեւ նշել է, որ Ջորջ Բուշի վարչակազմի քաղաքականության համեմատ իր քաղաքականությունը Իրանի հարցում ավելի բազմակողմանի կլինի, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: