12 հունվարի 2009 - 15:50 AMT
Սեյրան Շահսուվարյան. Ռուսաստանի կողմից Հայաստանին ծանր տեխնիկայի փոխանցման մասին հաղորդագրությունն ապատեղեկատվություն է
Ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած հաղորդագրությունն այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին ծանր տեխնիկա է փոխանցել, ապատեղեկատվություն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:

Ավելի վաղ ադրբեջանական Bakiliar.AZ գործակալությունը, հղում անելով ANS TV-ի վրա, տեղեկատվություն էր տարածել, ըստ որի «ՌԴ պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ալեքսանդր Պետրունինը հաստատել է Հայաստանին 800 մլն դոլար արժողությամբ տեխնիկայի փոխանցման փաստը: Ըստ Պետրունինի, խոսքը գնում է միջպետական համաձայնագրի շրջանակներում սպառազինության փոխանցման մասին»: