12 հունվարի 2009 - 16:08 AMT
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի երկրորդ կեսին կայցելեն տարածաշրջան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի երկրորդ կեսին կժամանեն տարածաշրջան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, այցի ընթացքում Մեթյու Բրայզան (ԱՄՆ), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) ու Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) կհանդիպեն Հայաստանի նախագահի եւ արտգործնախարարի հետ: