12 հունվարի 2009 - 17:56 AMT
ՖԻՖԱ-ն պարգեւատրել է Հայաստանին ու Թուրքիային` ֆուտբոլի միջոցով խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար
Հունվարի 12-ին ՖԻՖԱ-ի Ցյուրիխի կենտրոնակայանում Fair Play մրցանակն է հանձնվել Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիաներին: Մրցանակը տրվում է ֆուտբոլի միջոցով խաղաղության ամրապնդմանը նպաստելու համար, հաղորդում է Անատոլիական լրատվական գործակալությունը:
Սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի ունեցավ 2010 աշխարհի առաջնության ընտրական ֆուտբոլային խաղը Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսայնի հրավերով խաղին ներկա էր նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: