12 հունվարի 2009 - 18:06 AMT
Փետրվարի սկզբին Երեւան կժամանի Գորան Լենմարկերը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը տարածաշրջանային այցի շրջանակներում փետրվարի երկրորդ շաբաթվա ընթացքում կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ ԽՎ մամլո ծառայությունը, Լենմարկերը կայցելի նաեւ Վրաստան ու Ադրբեջան:

Այցի ընթացքում Գորան Լենմարկերը կհանդիպի հարավկովկասյան հանրապետությունների ղեկավարության հետ: Կքննարկվեն նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ իրավիճակը տարածաշրջանում 2008թ. օգոստոսից հետո: