12 հունվարի 2009 - 18:32 AMT
Երկուշաբթի երեկոյան Վրաստանը կվերականգնի ռուսական գազի տարանցումը դեպի Հայաստան
Երկուշաբթի երեկոյան Վրաստանը կվերականգնի ռուսական գազի տարանցումը դեպի Հայաստան: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Վրաստանի վառելիքի ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են,«այժմ գազամուղը լցվում է»: Խետագուրին նշել է, որ Վրաստանը հրաժարվեց ընդունել իրենց օգնությունն առաջարկած ռուս մասնագետներին, քանի որ ինքնուրույն կարող էր լուծել այդ խնդիրը: Նախարարը հայտարարել է, որ Վրաստանն ինքը գազ է ստանում միայն Ադրբեջանից, հաղորդում է «Վզգլյադ» թերթը:

Դեպի Հայաստան ռուսական գազի առաքման դադարեցման պատճառ վրացական կողմը նշել է «Ղազախ-Սագուրամո» մայրուղային գազատարի 43,4-66 կմ հատվածում հայտնաբերված վնասվածքի վերացման նպատակով վթարավերականգնողական աշխատանքների անցկացումը»: