7 մայիսի 2020 - 14:24 AMT
Արցախում մեկուսացված է 9 քաղաքացի

Մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում մեկուսացման մեջ է 9 քաղաքացի, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել են։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 316 քաղաքացի:

Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը: Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։

Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են: