16 հունվարի 2009 - 13:01 AMT
ԱՄՆ Սենատի հանձնաժողովը հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն 16 «կողմ» եւ 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնի» լրատվության ծառայությունը, Սենատն ամբողջ կազմով կհաստատի նրան այդ պաշտոնում երեքշաբթի օրը, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբամայի երդմնակալությունից հետո:

Սենատորները նաեւ լսումներ են անցկացրել Սյուզան Ռայսի թեկնածության վերաբերյալ, որն առաջադրվել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար:

«Ես հավատում եմ, որ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության դեմ կազմակերպված եւ իրականացված ողբերգական իրադարձությունները պարտավորեցնում են Կոնգրեսին ու ԱՄՆ նախագահին ճանաչել եւ հիշել Հայոց ցեղասպանությունը»,-անցած տարվա ամռանը նախագահական քարոզարշավի ընթացքում հայտարարել է Հիլարի Քլինթոնը: