15 մայիսի 2020 - 10:39 AMT
Դինքին սպանողն 9 ամսից կարող է ազատ արձակվել

Ստամբուլում 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատության մեջ հայտնվել, փոխանցում է Ermenihaber-ը։

Սամասթը Դինքի սպանության և ապօրինի զենք կրելու ու օգտագործելու համար դատապարտվել էր 22 տարի 10 ամսվա ազատազրկման։ Սակայն, հանցագործության կատարման պահին նա անչափահաս է եղել, ինչի պատճառով սահմանվել է 15 տարի 2 ամիս ազատազրկում:

Սամասթը բանտում է արդեն 13 տարի ու 5 ամիս: Սակայն պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի շրջանակում նախատեսվում է, որ նրան ազատ կարձակեն 9 ամսից։

Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: