ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, եթե կազմակերպությունը բարեփոխումներ չիրականացնի 30 օրում։ Այդ մասին Թրամփը գրել է ԱՀԿ տնօրեն Թեդրոս Ադան Հեբրեյուսին հասցեագրված նամակում, որը ներկայացրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Ըստ Թրամփի՝ իր աշխատակազմը հետաքննել է ԱՀԿ «անհաջող արձագանքը» կորոնավիրուսի պանդեմիային։
«Այդ ստուգումը հաստատել է լուրջ մտավախությունները, որոնց մասին ես խոսել եմ վերջին ամսում, և բացահայտել է մյուսները, որոնց պետք է արձագանքեր ԱՀԿ-ն, հատկապես տագնապալի է Չինաստանի կազմակերպության անկախ չլինելը»,- ասվում է Թրամփի նամակում։
ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից զգալի բարելավում է պահանջում։
Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների՝ ԱՄՆ-ն շարունակում է առաջին տեղում լինել կորոնավիրուսով վարակվածների քանակով, որը 1․5 մլն-ից ավելի է։