21 մայիսի 2020 - 10:25 AMT
Չեխիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել

Մայիսի 20-ին Չեխիայի Սենատը միաձայն Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել: Այն լիագումար նիստում ներկայացրել է Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Ներկայացված բանաձև նվիրված է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև է ընդունել 2017-ին: Չեխիայի խորհրդարանը դատապարտել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: