ԼՂՀ անկախության վերջնական ճանաչումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
«ԼՂՀ անկախության վերջնական ճանաչումը չի խախտում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի սպառնում նրա գոյությանը: Տարածքային ամբողջականության սկզբունքը մի շարք միջազգային-իրավական հիմքերով կիրառելի չէ Ադրբեջանի հանդեպ, բայց ամենակարեւորը` Լեռնային Ղարաբաղը դե-յուրե երբեք չի եղել Ադրբեջանի կազմում»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը: Նրա խոսքով, մի շարք քաղաքական գործիչների` բոլորին արդեն ձանձրացրած խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին եւ պատերազմի անխուսափելիության մասին ադրբեջանական հայտարարությունների կտրուկ եւ միանշանակա քննադատության բացակայությունը կոտրում են բանակցությունների բոլոր ջանքերը, քանի որ Բաքվին զրկում են փոխզիջում փնտրելու խթաններից:
«Բացի այդ, Հելսինկյան Ամփոփիչ արձանագրության տաս սկզբունքների թվում կան եւս երկուսը, ընդ որում` համակարտությունների հետ անմիջական առնչություն ունեցող` վեճերի խաղաղ լուծում եւ ուժի կամ բռնի սպառնալիքի չկիրառում: Ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հակաիրավական հակադրումը նույնպես ամենալուրջ կերպով խանգարում է բանակցային գործընթացին: Միջազգային իրավունքի համաձայն, ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը ոչ մի կերպ չի կարող հակասել տարածքային ամբողջականությանը, քանի որ դրանք կիրառվում են միջազգային հարաբերությունների տարբեր ոլորտների հանդեպ: Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան, Հարավային Օսիան եւ անգամ Կոսովոն իրենց անկախծությունը հռչակել են առանց հաշվի առնելու նախկին պետությունների կարծիքը, ինչը համապատասխանում է միջազգային հանրության նոր մոտեցումներին ու պրակտիկային, որը ձեւավորել է երկրի կողմից որեւէ տարածքի հանդեպ իր միջազգային-իրավական իրավունքների կորստի սկզբունքը կառավարությունների կողմից ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, էթնիկական խաղաղության եւ տարածաշրջանային կայունության հիման վրա արդյունավետ ղեկավարում իրանացնելու անընդունակության դեպքում: Կոսովոյի իրադրությունը համաշխարհային ԶԼՄ-ում եւ քաղաքագիտական վերլուծություններում բնութագրվում է որպես UDI կայուն աբրեվիատուռա- անգլերեն Unilateral Declaration of Independence- «անկախության միակողմանի հռչակում»: Իր ժողովրդավարական զարգացմամբ, ժողովրդավարական չափանիշներով ԼՂՀ-ն Կոսովոյից շատ ավելի առաջ է, իսկ ժամանակակից Սերբիան շատ ավելի առաջ է Ադրբեջանից նույն այդ չափանիշներով: Ցանկանում եմ ընդգծել նաեւ, որ միջազգային իրավունքում չկան նորմեր, որոնք ինքնորոշվող կազմավորմանը պարտադրում են թույլտվություն ստանալ այն պետությունից, որից անջատվում են»,- ասել է Զարգարյանը:
Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ