Մայիսի 29-ին Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն։
Կառավարությունից հայտնում են, որ իրականացվել է 17,572 ստուգում, բոլոր ստուգվողներին տրամադրել են խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Մայիսի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտներից 316-ի վիճակը ծանր է, 53-ինը՝ ծայրահեղ ծանր, թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված է 17 պացիենտ: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ՀՀ-ում խստացվելու են տնտեսական գործունեություն իրականացնողների հանդեպ վերահսկողությունը՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։