21 հունվարի 2009 - 13:08 AMT
ԱՄՆ հայկական համայնքը Բարակ Օբամային կոչ է արել կատարել իր խոստումը եւ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ հայկական հասարակական կազմակերպությունները եւ Հայ Առաքելական եկեղեցու ամերիկյան թեմերի ներկայացուցիչները շնորհավորական ուղերձ են հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: 20 հայկական ներկայացուցիչների կողմից ստորագրված նամակում նշվում է, որ Ամերիկայի հայկական համայնքը հույս ունի, որ Բարակ Օբաման կկատարի իր խոստումը, որ տվել էր նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ կճանաչի 1915թ. Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Նամակի հեղինակները համանման հայտարարությամբ դիմել են նաեւ փոխնախագահ Ջո Բայդենին եւ ԱՄՆ ապագա պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: