21 հունվարի 2009 - 14:32 AMT
«Արարատն» ավարտել է իր ելույթները «Համագործակցության գավաթի» խաղերում առանց միավորի
Երեւանի «Արարատն» ավարտել է իր ելույթները «Համագործակցության չեմպիոնների գավաթի» միջազգային ֆուտբոլային մրցաշարում: Հունվարի 20-ին «Արարատը» զիջել է Կազանի «Ռուբինին» 2:3 հաշվով: Հաղթելով 2 գնդակի տարբերությամբ, նրանք չկարողացան պահպանել իրենց առավելությունն ու հասցնել հանդիպումը հաղթական ավարտի: Հաշիվը բացվեց 26-րդ րոպեին: Գոլի հեղինակը Սարգիս Մովսեսյանն էր: 55-րդ րոպեին գոլ խփեց նաեւ Սերգեյ Էրզրումյանը: Սակայն Կազանի թիմը կարողացավ հավաքել ուժերը եւ փոխել խաղի ընթացքը: Երկու անգամ աչքի ընկավ Թուրքիայի հավաքականի հարձակվող Հասան Կաբզեն` 60-րդ րոպեին եւ եւս մեկ անգամ 7 րոպե անց` իրացնելով պենալտին: Հաղթական գոլը խփեց Կուլիկովը 84-րդ րոպեին` հարվածելով գլխով:

Նշենք, որ «Արարատը» պարտվել է բոլոր երեք հանդիպումներում եւ միակ թիմն է մրացաշարում, որը ոչ մի միավոր չի հավաքել: