3 հունիսի 2020 - 10:36 AMT
Հունիսի 4-ին Ռոստովից և Վորոնեժից թռիչքներ կլինեն Երևան

Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանումը Երևան 12:30): Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հունիսի 4-ին կիրականացվի նաև Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանումը Երևան 19:20):

Պարետի ցուցմամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուղևորների հարազատներին խնդրում են, անհարմարություններից զերծ մնալու նպատակով, չգնալ օդանավակայան։