4 հունիսի 2020 - 17:20 AMT
ՊԵԿ նախագահը հրաժարական է տվել

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին ինքը Անանյանը հայտնել է ՖԲ իր էջում։

«Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար», - նշվում է նրա հայտարարությունում։

Անանյանն այդ պաշտոնում նշանակվել էր հեղափոխությունից հետո։