Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 14,669-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 566-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, որոնցից 18-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 245 դեպք կա, այլ պատճառով՝ 82։
Դուրս է գրվել ևս 240 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 5466 է։
Փաստացի բուժվողները 8876-ն են։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 75,389թեստ։