13 հունիսի 2020 - 15:45 AMT
Սլովենիան ՀՀ-ն «վատթարացող համաճարակային վիճակով» երկրների թվում է ընդգրկել

Սլովենիայի իշխանությունները հունիսի 13-ից պարտադիր 14-օրյա կարանտին են սահմանել «վատթարացող համաճարակային իրավիճակով» երկրներից, այդ թվում Հայաստանից, ժամանողների համար։ Որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։

Նշվում է, որ այդ կանոնը կգործի 2020-ի հունիսի 13-ից համաճարակաբանական պայմանների վատթարացման պատճառով, անկախ Սլովենիայի քաղաքացիության կամ կացության իրավունքի առկայությունից, գրում է ՏԱՍՍ-ը։

Համաճարակի տեսակետից վտանգավոր երկրների ցանկում 29 պետություն է ընդգրկվել՝ Անդորան, Հայաստանը, Բահրեյնը, Բելառուսը, Բոլիվիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գաբոնը, Ջիբուտին, Դոմինիկյան Հանրապետությունը, Իրանը, Կատարը, Քուվեյթը, Ռուսաստանը և այլ։

Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004-ի: Կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։