Հայաստանում հունիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,667-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 663-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 269 դեպք կա, այլ պատճառով՝ 91։
Ապաքինվել է ևս 133 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6214 է։ Փաստացի բուժվողների թիվը 10,093 է։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 82,324 թեստ։