Իսրայելը բանակցում է Նուբար Աֆեյանին Moderna ընկերության հետ կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու վերաբերյալ, իսրայելական Ynet-ին հղումով փոխանցում է The New York Times-ը։
Աղբյուրը հղում է անում Իսրայելի Առողջապահության նախարարությունում իր աղբյուրին, այլ մանրամասներ չի հաղորդում, իսկ նախարարությունը հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունը։
Աշխարհում կորոնավիրուսի վարակման դեպքերը 7․9 մլն-ի են հասել, Իսրայելում վարակակիրների թիվն անցել է 19,000-ը։
Ավելի վաղ Moderna-ն հաստատել է, որ հուլիսին 30,000 կամավորների մասնակցությամբ պատվաստանյութի փորձարկում է իրականացնելու։ Աֆեյանի ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վրա աշխատող ընկերություններից մեկն է։ ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում պատվաստանյութի 200 տարբերակ կա, որոնցից 10-ն անհատների կողմից են մշակվում, չորսը՝ ԱՄՆ-ում, 5-ը՝ Չինաստանում և 1-ը՝ Միացյալ Թագավորությունում։