Պոլսո Հայոց պատրիարք, արք. Մաշալյանը կոչ է արել Սբ Սոֆիան մզկիթի վերածելու դեպքում հատված առանձնացնել նաև քրիստոնյաների համար, փոխանցում է Daily Sabah-ը։
Նրա խոսքով՝ այդպես Սուրբ Սոֆիան կդառնա դարի և մարդկության խաղաղության խորհրդանիշը, իսկ աշխարհը կծափահարի Թուրքիային «կրոնական խաղաղության և հասունության համար»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հրահանգել է մշակել տարբերակներ Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելու համար։ Բյուզանդիայի Կոստանդին կայսեր կողմից հիմնադրված Սուրբ Սոֆիան Կոստանդնուպոլսի գրավումից հետո 16-րդ դարում վերածվել էր մզկիթի, իսկ արդեն Թուրքիայի հանրապետության հիմնադրումից հետո 1934 թվականին այն թանգարան էր դարձել։