Հունիսի 16-ի ժամը 11։00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակի ևս 1 դեպք է գրանցվել։ Այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 79-ի, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Մեկուսացման մեջ է գտնվում 99 քաղաքացի:
Ապաքինվել է 54 անձ, մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։
Ընդհանուր առմամբ 1373 թեստավորում է անցկացվել։