23 հունվարի 2009 - 21:07 AMT
Հայ գեղասահորդները ավարտեցին իրենց ելույթները Հելսինկիում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Հունվարի 20-ին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկած Եվրոպայի գեղասահքի առաջնությունում հայ գեղասահորդները ժամկետից շուտ ավարտեցին իրենց ելությները: Հայաստանցի գեղասահորդներ Գեղամ Վարդանյանն ու Անի Վարդանյանը չկարողացան անցնել մրցումների երկրորդ փուլ (ազատ ծրագիր) «կարճ ծրագրում» անհաջող ելույթների պատճառով: Արդյունքում նրանք զբաղեցրին վերջին տեղերը խմբերում: Գեղամ Վարդանյանը 39-րդ, իսկ Անի Վարդանյանը 18.62 միավորով վերջին 40-րդ տեղը:

Նշենք, որ «ազատ ծրագրին» կարող են մասնակցել «կարճ ծրագրի» արդյունքում 24 լավագույնների ցուցակում ընդգրկված մարզիկները:

Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Հայաստանի Գեղասահքի ֆեդերացիայում, հայ գեղասահորդների անհաջող ելույթների պատճառը մարզումների համար պայմանների բացակայությունն է: Ֆեդերացիայում ավելինին չէին էլ հավակնում, եւ հայ մարզիկների մասնակցությունը պայմանավորված է հիմնականում միջազգային մրցություններին մասնակցելու փորձի ձեռքբերմամբ: