18 հունիսի 2020 - 11:01 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսից ևս 746 մարդ է ապաքինվել, մահվան 9 դեպք կա

Հայաստանում հունիսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 18,698-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 665-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, որոնցից 7-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 309 դեպք կա, այլ պատճառով՝ 101։

«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 (տղամարդ), 65 (կին), 70 (տղամարդ), 79 (կին), 64 (կին), 85 (տղամարդ) և 76 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ», - հայտնում են ԱՆ-ից:

Ապաքինվել է ևս 746 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 7560 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,728 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 89,992 թեստ։