24 հունվարի 2009 - 15:56 AMT
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը վաճառել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնին Սամվել Ալեքսանյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ եւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը վաճառել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոնին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ, ձեռներեց եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Փյունիկ» ակումբի մամլո քարտուղար Վահան Դանիելյանը: Առաջիկա օրերին տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ կներկայացվեն գործարքի մանրամասները, նշել է Դանիելյանը: