20 հունիսի 2020 - 10:58 AMT
ՀՀ-ում Covid-19-ի 551 նոր դեպք կա և 16 մահ. 588 մարդ ապաքինվել է

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 19,708-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 551-ով : Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 16 դեպք է գրանցվել, որոնցից 13-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 332 դեպք կա, այլ պատճառով՝ 113։

Ապաքինվել է ևս 588 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 8854 է։

Փաստացի բուժվողների թիվը 10,409 է։

Ընդհանուր առմամբ, անցկացվել է 93,786թեստ։