22 հունիսի 2020 - 17:03 AMT
ՀՀ-ն 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով Covid-19-ի դեպքերի քանակով

Հայաստանը, Worldometer-ի տվյալներով, 7-րդն է աշխարհում 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի քանակով, եթե հաշվի չառնել գաճաճ պետությունները։

Այդպիսով, 2․96 մլն բնակչությամբ Հայաստանում հունիսի 22-ի տվյալներով կորոնավիրուսի 20,588 դեպք կա։ Այդպիսով, 1 մլն մարդու հաշվարկով ստացվում է 6948 դեպք։

Ավելի վատ են գործերը Բահրեյնում (1 մլն-ին՝ 12,808 դեպք), Չիլիում (1 մլն-ին՝ 12, 681 դեպք), Քուվեյթում (9289), Պերուում (7735), Սինգապուրում (7234) և ԱՄՆ-ում (7121)։

Ցանկում նաև մի քանի գաճաճ պետություն կա՝ Սան Մարինոն, Վատիկանը, Անդորան, Մայոտան, Գվիանան, որտեղ բնակչության քանակը չի հասնում 1 միլիոնի։

Հունիսի 22-ի դրությամբ, ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 20,588 դեպք է հաստատվել, որից ակտիվ է՝ 10,980-ը։ Ապաքինվել է 9131 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 360 մարդ, կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով՝ 117։